РИА Новости. Ավելի քան 3000 զոհ Սիրիայում
Մերձավոր Արևելք
Ավելի քան 3000 մարդ է զոհվել Սիրիայում մարտի կեսերից սկիզբ առած հակակառավարական ելույթների հետևանքով. հղում կատարելով ՄԱԿ-ի' մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավենետհեմ Փիլեյին, գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Փիլեյի տվյալներով' զոհերի թվում առնվազն 187 երեխա կա: «Միայն վերջին 10 օրերի ընթացքում այդ երկրում զոհվել է ավելի քան 100 մարդ»,-հավելել է նա:
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կոմիտեն հոկտեմբերի 14-ին հաղորդել է, որ նախօրեին երկրում զոհվել է 36 մարդ, այդ թվում' 25 սիրիական բանակի զինծառայող: Սիրիական վարչակարգի ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև ամենակատաղի բախումները տեղի են ունեցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող' Թուրքիային սահմանակից Իդլիբի նահանգում, որտեղ արձանագրվել են առավել մեծ քանակությամբ զոհեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)