Իրանում ցանկանում են արգելել հիջաբ չկրող կանանց մուտքը համալսարան և այլ հաստատություններ. The National
Համաշխարհային Մամուլ
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը կարող է արգելել հիջաբ կրելուց հրաժարվող կանանց հաճախել համալսարաններ և այլ ուսումնական հաստատություններ։ Այս մասին հայտնում է The National-ը։
Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները։ Պաշտոնյաները նաև կոչ են արել ուսուցիչներին խթանել գլխաշոր կրելն իրենց աշակերտների շրջանում, քանի որ Իրանի իշխանությունները նախատեսում են խստությամբ պատժել հիջաբ չկրողներին:
Հիշեցնենք, որ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանում կանայք ստիպված են ծածկել իրենց մազերը և կրել լայն երկար հագուստ: Օրենսդրության կատարումը վերահսկում էր տեղի փոխոստիկանությունը, որը վերացվել էր 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո բողոքի ակցիաների պատճառով։
Հիշեցնենք, որ աղջիկը Թեհրանում ձերբակալվել էր փոխոստիկանության կողմից՝ հիջաբը սխալ կրելու համար։ Ձերբակալությունից մի քանի օր անց նա մահացել էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)