Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06:19-ին (Երևանի ժամանակով՝ 07:19-ին)»,- հայտնել են վարչությունից։
Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել ինը ժամ ընդմիջումով։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները ավելի քան 50 հազար մարդու կյանք խլած երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)