Արցախում մեկնարկել է երրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման առաջին փուլը
ԱրցախՄեկնարկել է ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառման (Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող որոշ ընտանիքներին դրամական աջակցության տրամադրում) շրջանակներում դրամական աջակցության վճարման առաջին փուլը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, աջակցությունը տրամադրվում է՝
1) անկանխիկ եղանակով՝ Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկում շահառուի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով,
2) կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով:
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։