ԱՄՆ-ն իրեն մեղավոր է ճանաչել պակիստանցի զինվորների սպանության մեջ
Աշխարհ
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային անցակետում տեղի ունեցած բախումներում, որի հետևանքով զոհվել էր 24 պակիստանցի։
Այդ միջադեպի հետ կապված պատասխանատվությունն իր վրա վերցնելու Միացյալ նահանգների այդ զեկույցը այսօր հրապարակվել է ամերիկյան «Wall Street Journal» պարբերականում։ ԱՄՆ–ի ռազմական հրամանատարության կողմից անցկացրած հետաքննության արդյուքնում պարզվել է, որ ԱՄՆ–ի ռազմական օդուժը միտումնավոր գործողություններ է իրականացրել, որին պակիստանյան ուժերի կողմից համարժեք պատասխան չի տրվել։
Հիշեցնենք, որ վերոնշյալ միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա նոյեմբերի վերջին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ