«Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ստեղծագործական խմբի հետ
Գիտություն և ՄշակույթԵրևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։
Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարած շրջայցի ընթացքում Պողոս Հարությունյանը ԿԳՄՍ նախարարին մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքներից։ Նրանց ուղեկցել է նաև Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։