Հայաստանի հարկային եկամուտներն աճել են 15,2 տոկոսով
ՏնտեսությունՊետական բյուջեի հարկային եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավելին, առաջին եռամսյակի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով կամ շուրջ 60,8 միլիարդ դրամով։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով կամ 42,2 միլիարդ դրամով»,- ասաց Փաշինյանը։