466 մլն 912 հազար դրամ հատկացվեց Արթիկի երկու մանկապարտեզի նորոգման համար
ՏնտեսությունՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց 466 մլն 912 հազար դրամ գումար հատկացնել Արթիկի երկու մանկապարտեզի նորոգման համար։
Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։
243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։