Ապրիլի 7-ի առթիվ Միքայել Վարդանյանը Գեղարքունիքի մարզի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների 357 մայրերին տրամադրել է 107 մլն դրամ
ՏեսանյութերԳեղարքունիքի մարզում հաշվառված է 357 նպաստառու ընտանիք, որոնք ունեն մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա:
Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Գեղարքունիքում և ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների մայրերին միանվագ տրամադրել է 300 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 107 մլն դրամ: