Մեկ տարում Հայաստանից 51 տոննա ծաղիկ է արտահանվել
Տնտեսություն2020 թվականին ծաղկի արտահանումը կազմել է 7 տոննա, 2021-ին՝ 44 տոննա, 2022-ին արդեն 51 տոննա: Նման տվյալներ է հրապարակել կառավարությունը։ Այս տարվա առաջին ամիսների վիճակագրությունն էլ ոգևորող է. տնտեսվարողները հասցրել են արտահանել կրկնակի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Կառավարությունից հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի խոսքով, արտահանվող ծաղիկների 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, վրացական շուկայում էլ հայաստանյան ծաղիկները պահանջարկ ունեն։