Թուրքիան Արևմուտքին տեղեկացրել է Պուտինի և Էրդողանի ներկայացուցչի միջև բանակցությունների մասին
Համաշխարհային ՄամուլԹուրքիան Արևմուտքին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընի և ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Ըստ թերթի, դրանք վերաբերում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարներին և միջազգային անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը։
Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իբրահիմ Կալընի հետ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ ստեղծված «Աքկույու» ատոմակայանում վառելիքի բեռնման արարողության նախապատրաստական աշխատանքները։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ կերպով ներկայացված կլինի արարողությանը։
Akkuyu NPP (Akkuyu Nükleer Güç Santrali) ատոմակայան է, որը կառուցվում է Թուրքիայի Միջերկրական ծովի ափին` ռուսական նախագծով, կունենա չորս էներգաբլոկ VVER-1200 ռեակտորներով: