Անկարան երեք փուլից սանկցիաներ կկիրառի Ֆրանսիայի նկատմամբ
Թուրքիա
Թուրքիան հետ է կանչել Ֆրանսիայից իր դեսպանին։ Վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագիծը, ապա պաշտոնական Անկարան երեք փուլից սանկցիաներ կկիրառի Ֆրանսիայի նկատմամբ։ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վերադարձը սպասվում է այս ուրբաթ։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագիծը, որը դեռ պետք է հաստատվի ստորին պալատի կողմից, որից հետո Ֆրանսիայի նախագահը նոր պետք է ստորագրի այն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)