Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գրոհայիններն առևանգել են 85 մարդու. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՆիգերիայում գրոհայինները նահանգի հյուսիսարևմտյան մասում գտնվող Զամֆարա նահանգում առևանգել են 85 մարդու։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Նիգերիայի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ հինգշաբթի օրը Զամֆարա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղից 85 մարդ առևանգվել է զինված անձանց կողմից, որոնք ենթադրաբար ավազակներ են»,- ասվում է հայտարարության մեջ:
Գործակալության տվյալներով՝ առեւանգվել են հիմնականում կանայք եւ երեխաներ։