Թուրքիայի խորհրդարանն ընդունել է գազային հանգույցի վերաբերյալ առաջին որոշումները
ԹուրքիաԹուրքիայի խորհրդարանն ընդունել է գազային հանգույցի շահագործման վերաբերյալ առաջին օրենսդրական որոշումները։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Նա ասել է, որ խոսքը լուծումների մասին է, որոնք կպարզեցնեն նավթագազային ընկերությունների աշխատանքը։ «Գազի առևտրի կենտրոնի բացմամբ գները նույնպես կնվազեն, ինչը կարևոր է Եվրոպայի համար։ Թուրքիան կդառնա այն շուկաներից մեկը, որը որոշում է գազի ռեֆերենսային գինը»,- հավելել է պաշտոնյան։
Դոնմեզը նշել է, որ Անկարան կարող է տարեկան գնել 100 միլիարդ խորանարդ մետր գազ, որից Թուրքիան կարող է 40 միլիարդ խորանարդ մետրը վաճառել այլ պետությունների։ Նախարարը նաև ասել է, որ թուրքական ընկերությունները ակտիվորեն պայմանագրեր են կնքում արտերկրից ժամանած գործընկերների հետ։ Մասնավորապես, ադրբեջանական SOCAR-ը խոշորագույն ներդրողներից է տեղական Botas նավթագազային ընկերությունում։