Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արարձանագրվել. ՌԴ ՊԲ
Արցախ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում ։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:
Ռուս խաղաղապահներն ապահովել են նաև Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը :
Աղբյուր` Փաստինֆո


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն