Թուրքիան՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի առաջատար լրատվամիջոցներից NBC News-ը, նախորդ շաբաթ գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն) պատկանող փաստաթղթերի արտահոսք էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Արտահոսած գաղտնի փաստաթղթերից ավելի քան 50-ը առգրավվել և պահվել են «հույժ գաղտնի» արտահայտության տակ։ Նշվում է, որ փաստաթղթերում ներառված են եղել նաև ԱՄՆ-ի դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ գաղտնի գնահատականներ ու վերլուծություններ։
Ուշագրավ է, որ այնտեղ Թուրքիային վերաբերող հատվածներ ևս գտնվել են։ Փաստաթղթերից մեկում, որը թվագրվել է փետրվարի 28-ով, նշվում է, որ ուսումնասիրվել են Իսրայելի կողմից Ուկրաինային «մահացու օգնություն» ուղարկելու հավանական սցենարները։ Մինչ մատնանշվում էր, որ Իսրայելը հետևում է Կիևի և Մոսկվայի միջև հավասարակշռության քաղաքականությանը, «գաղտնի» նշված փաստաթղթում նշվում էր, որ Իսրայելի կողմից Ուկրաինա «Javelin» կամ նմանատիպ հրթիռային համակարգեր ուղարկելու հարցն օրակարգում է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։