ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը: