102 տարեկանում մահացել է ծաղրանկարիչ Ալ Ջաֆին
Գիտություն և Մշակույթ102 տարեկանում մահացել է Mad ամսագրի ծաղրանկարիչ Ալ Ջաֆին։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
Ինչպես պատմել է նրա թոռնուհին, Ջաֆին մահացել է Նյու Յորքի կլինիկաներից մեկում։
Ծաղրանկարիչը թոշակի է անցել 99 տարեկանում և արժանացել Գինեսի ռեկորդների՝ ծաղրանկարի ոլորտում ամենաերկար կարիերայի համար: Նա ղեկավարել է Mad ամսագրի մի քանի բաժիններ և հորինել է «ծալովի պատկերի» տեխնոլոգիան, երբ մի թերթիկի նկարազարդումը կիսով չափ ծալված՝ այլ պատկեր է ցույց տալիս:
1964 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի ապրիլ (կես դար) եղել է Mad-ի միայն մեկ թողարկում, որտեղ չի եղել Ջաֆիի ծաղրանկարներից: