Ուխտագնացություններ՝ դեպի Արցախի հինավուրց վանական համալիրներ
ՀասարակությունԱրցախի Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո վերստին կկազմակերպվի անվճար երթևեկություն դեպի արցախյան հինավուրց վանական համալիրներ՝ Ամարաս, Գանձասար և Հակոբավանք: Արցախի թեմից հայտնում են, որ ուխտագնացությունները կկազմակերպվեն յուրաքանչյուր կիրակի օրերին և մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին: Մեքենաները շարժվելու են դեպի ուխտավայրեր ժամը 08:30-ին Վերածննդի հրապարակից:
Մասնակցության համար պետք է գրանցվել Ստեփանակերտի Ս. Հակոբ և Ս. Աստվածածին եկեղեցիների մոմավաճառների մոտ: