Իսպանիայում ՀՀ դեսպանը իսպանական պարբերականին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Համաշխարհային ՄամուլԻսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Periódico de España պարբերականին։ Տեղեկանում ենք դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Հարցազրույցի շրջանակներում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի շուրջ 4 ամիս շարունակվող արգելափակմանը, Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծմանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներին և ագրեսիվ գործողություններին, քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորմանն ու ահաբեկմանը, Արցախի հայությանն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությանը։