«Ադրբեջանը գոյատևում է հայատյացության շնորհիվ»․ 47 տարեկանում կյանքից հեռացել է գրող Էդուարդ Բագիրովը
Գիտություն և Մշակույթ47 տարեկան հասակում մահացել է գրող և բլոգեր Էդուարդ Բագիրովը, հայտնում է Varlamov News Telegram-յան ալիքը՝ հղում անելով նրան մոտ կանգնած աղբյուրներին։
Զրուցակիցներից մեկն ասել է, որ Էդուարդ Բագիրովը վերջին շաբաթը կոմայի մեջ է եղել։
Գրողի մահը հաստատել է նաև RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Տարիներ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Բագիրովը հայտարարել էր, որ Ադրբեջանը գոյատևում է հայատյացության շնորհիվ։
«Ժամանակին եղել եմ համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի անդամ, մի քանի տարի եղել եմ Ադրբեջանի գրողների միության պատվավոր անդամ։ Ինձ համար հետաքրքիր էր։ Հետո, երբ հասկացա, թե ինչ կատաղի, բացարձակապես իռացիոնալ, անասնական, անմարդկային ատելություն է հայերի, նույնիսկ ամենախելացի ու կրթված մարդկանց հանդեպ, հեռացա։ Երկու տարի առաջ իմ բլոգում գրել էի, որ հայ ժողովրդին ցավակցում եմ բոլոր ադեկվատ մոսկովյան ադրբեջանցիների անունից։ Հետո սկսվեց ամենադաժան սկանդալը։ Ամբողջ ադրբեջանական մամուլն ինձ խոշոր կալիբրով հարվածում էր»,- պատմել էր Էդուարդ Բագիրովը։