Հայաստանից մեկ կազմակերպություն ներառվել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը սև ցուցակում
Տնտեսություն
ԱՄՆ Առևտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից, Հայաստանից, Իսպանիայից, Չինաստանից, Մալթայից, Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ), Սինգապուրից, Սիրիայից, Թուրքիայից և Ուզբեկստանից 28 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ արդյունաբերության և անվտանգության հարցերով բյուրոն, որը մտնում է ԱՄՆ առևտրի նախարարության կազմի մեջ, «ընդգրկել է 10 կառույց Ռուսաստանից, 1-ը Հայաստանից, 1-ը Իսպանիայից, 12-ը Չինաստանից, 1-ը Մալթայից, 2-ը ԱՄԷ-ից, 1-ը՝ Սինգապուրից, 1-ը՝ Սիրիայից, 1-ը՝ Թուրքիայից և 2-ը՝ Ուզբեկստանից» իրենց սև ցուցակում։ Դրանց թվում է, մասնավորապես, Եկատերինբուրգում տեղակայված «Պրոմելեկտրոնիկա» ընկերությունների խումբը՝ Ռուսաստանում էլեկտրոնային բաղադրիչների խոշորագույն մատակարարներից մեկը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru