«Հրապարակ». 13-րդ կվճարի՞, թե՞ չի կարողանա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ազգային Ժողովի 13-րդ աշխատավարձի չվճարումը կարող է թանկ նստել Սամվել Նիկոյանի վրա: ԱԺ աշխատակիցները, պատգամավորների օգնականներն այնպես են ընկճվել ու այնքան են վրդովված այդ փաստից, որ սկսել են բացահայտ խոսել, որ Նիկոյանը շատ թույլ նախագահ է, եթե Հովիկ Աբրահամյանը լիներ՝ մեկ զանգով անհրաժեշտ գումարները կստանար կառավարությունից: Այս համեմատությունները հասել են Նիկոյանի ականջին, և նա կրկին դիմել է վարչապետին՝ ասելով, որ իր պատվի հարցն է դրված: Բոլորն անհամաբեր սպասում են խնդրի հանգուցալուծմանը»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել