ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ուսումնասիրել կառուցվելիք ճանապարհի Սիսիան - Քաջարան հատվածը
Տնտեսություն
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։
Հիմնադրամից հայտնում են, որ վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները, որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիրը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru