Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Ուկրաինային 5 միլիարդ դոլար վճարել
Համաշխարհային Մամուլ
Հաագայի դատարանը Ռուսաստանից պահանջել է «Нафтогаз» ընկերությանը 5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել Ղրիմում ակտիվների կորստի համար, հայտնել է ուկրաինական կողմը։ Ենթադրվում է, որ Մոսկվան պետք է փոխհատուցի նաև դատավարության ծախսերը, գրում է Kommersant-ը։
«Իրավարար վճիռներ կարող են կիրառվել։ «Нафтогаз» -ը իրավունք ունի «սկսելու վճռի ճանաչման և կատարման գործընթացն այն պետությունների տարածքում, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության ակտիվները»,-ասվում է ուկրաինական ընկերության հայտարարության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ ռուս փորձագետները կվերլուծեն Հաագայի դատարանի որոշումը։ Դրանից հետո Ռուսաստանը կորոշի հետագա գործողությունները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից