Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա ընտրությունները ազդանշան կուղարկեն Արևմուտքին
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները և իսլամական աշխարհը ուշադիր հետևում են հանրապետությունում նախընտրական քարոզարշավին, գրում է Daily Sabah-ը։ Նրա խոսքով, Արեւմուտքն իր ծրագրերն ունի Թուրքիայի վերաբերյալ և ինքը դեմ է դրան։
«Այս ընտրություններով Թուրքիան ազդանշան կուղարկի Արևմուտքին։ Այս երկիրն այլևս ուշադրություն չի դարձնում նրան, թե ինչ կասեր Արևմուտքը՝ ոչ ահաբեկչության դեմ պայքարում, ոչ էլ իր տնտեսական քաղաքականությունը որոշելիս»,- ասել է Էրդողանը։
Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ներառյալ անօդաչու թռչող սարքերի համար առաջին փոխադրող նավի կառուցումը, Անկարային թույլ տվեցին հասնել բոլորովին այլ մակարդակի։ Նա նաև հավելել է, որ երկիրը շարունակելու է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։