«Երկիր». Մենք՝ thank you, թուրքերը՝…
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելուց հետո թուրքերը ամեն կերպ փորձում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել: Նախագիծը խորհրդարանին առաջարկել էր մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեն, ում Facebook-յան էջում իրարանցում է սկսվել: Հայերն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում նրան, իսկ, ահա, թուրքերը դուրս են թափում իրենց հոգու կեղտը՝ հայհոյելով թե՛ Բուայեին և թե՛ հայերին: Հայերը փորձում են սատարել Բուայեին՝ ամեն կերպ զսպելով թուրքերին, մյուս կողմից էլ՝ թուրքերն առաջարկում են բոլոր իրենց ընկերներին մտնել էջ և հայհոյանք թողնել՝ ի նշան բողոքի: Թուրքերի կողմից ընտրված բողոքի այս ձևը պետք է որ շատ բան ասի այն մասին, թե ինչ հարթության վրա են գտնվում թուրքերն ու քաղաքակրթությունը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ