ՌԴ-ն հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի. Մատվիենկո
Ռուսաստան«Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի մոտ ապագայում»,- այս մասին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն արել է հնարավոր ամեն բան՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար և շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ։
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- հավելել է Մատվիենկոն։