«Ժողովուրդ». Ազգովի վճարում ենք ռեժիմի գինը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ, մինչ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված խորհրդակցություն էր անցկացնում, քննադատում էր ՀՀ դատաիրավական ոլորտը, պարզ դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ դեմ հերթական վճիռն է կայացրել՝ պարտադրելով վերականգնել Երևանի կենտրոնում նախկինում բնակված և «պետության կարիքներին» զոհ գնացած 5 ընտանիքների սեփականության խախտված իրավունքը: Իսկ որպես փողհատուցում՝ կառավարությունը պետք է վճարի մոտ 100 հազար եվրոյին համարժեք դրամ: Հիմա այդ գումարը պետք է վճարվի ոչ թե այն չինովնիկների գրպանից, որոնց գործունեության հետևանքով առաջացել է այս վիճակը (Երվանդ Զախարյան, Արմեն Գևորգյան, և վերջապես, Ռոբերտ Քոչարյան), այլ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերից գոյացած պետական աղքատիկ բյուջեից: Ահա թե ինչ արժե Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության գինը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ