Ծանրամարտի ԵԱ-ն խորհրդանշում է, որ մեր երկիրը պատրաստ է բարձրացնել մեր առաջ դրվող ծանրությունները. Փաշինյան
ՏեսանյութերՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային՝ Հայաստանին առաջնությունը հյուրընկալելու հնարավորություն ընձեռելու համար՝ ընդգծելով, որ նման առաջնության երկիրը սպասել է շուրջ 40 տարի:
«1980-ականներին այս մարզահամերգային հոյակերտ համալիրը կառուցվում էր եվրոպական եւ համաշխարհային մրցաշարեր հյուրընկալելու սպասումով: Ցավոք, ահա այսպիսի երկար ժամանակ տեւեց մինչեւ Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում: Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետեւ այս առաջնությունն տեղի է ունենում ինքնիշխան, անկախ հանրապետության հովանու եւ դրոշի ներքո: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը խորն է, եւ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները»,- ասաց Փաշինյանը: