Գերմանիան ամբողջությամբ հրաժարվել է ատոմային էներգիայից. վերջին երեք ատոմակայանները փակվել են
Համաշխարհային ՄամուլԳերմանիան որոշել է ամբողջությամբ հրաժարվել ատոմային էներգիայից և փակել է վերջին երեք ատոմակայանները։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Նախատեսվում էր կայանները փակել նույնիսկ ավելի վաղ, սակայն որոշումը հետաձգվեց էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Հրատարակության տվյալներով՝ վերջինը դադարեցրել է Բավարիայի Իսար-2 ատոմակայանի աշխատանքը։
Ավելի վաղ Գերմանիայում տեղի բնակիչների կեսից ավելին դեմ էր արտահայտվել երկրում վերջին երեք ատոմակայանների աշխատանքի վերջնական դադարեցմանը այս որոշման իրագործումից մեկ շաբաթ առաջ։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 52%-ը դեմ է ատոմակայանների փակմանը։ Ընդ որում, հարցվածների 37%-ը հայտնել է հակառակ տեսակետը։ Գերմանիայի բնակիչների ևս 11%-ը հրաժարվել է այս հարցի վերաբերյալ որևէ տվյալ տրամադրել։
Նշվում է, որ հարցմանը մասնակցել է 1004 մարդ։