ԱՄՆ նահանգներից մեկում TikTok-ի արգելքի մասին օրենք է ընդունվել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Մոնտանա նահանգի օրենսդիրները TikTok հավելվածն արգելող օրինագիծ են ընդունել, գրում է Politico-ն։
Նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամները օրինագծին կողմ են քվեարկել 54 ձայնով։ 43 պատգամավոր դեմ է արտահայտվել։ Մոնտանան առաջին նահանգն է, որն ամբողջությամբ արգելել է հավելվածը: Եթե Apple-ը և Google-ը չհեռացնեն TikTok հավելվածը, նրանց կսպառնան տուգանքներ։ Politico-ն ընդգծում է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է պետությունը կիրառելու արգելքը։
Մոնտանայի նահանգապետն անցյալ տարի արգելեց TikTok-ը պետական կառավարման սարքերում՝ այն ժամանակ հայտարարելով, որ հավելվածը «զգալի վտանգ» է ներկայացնում պետական զգայուն տվյալների համար:
TikTok-ի խոսնակ Բրուկ Օբերվեթերը խոստացել է վիճարկելայդ օրենքի սահմանադրականությունը։ «Ընկերությունը կշարունակի պայքարել Մոնտանայում TikTok-ի օգտատերերի համար, որոնց իրավունքները վտանգված են կառավարության այս ահավոր չարաշահումների պատճառով», - ասել է Օբերվեթերը: