Թուրքիայի Ադանայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԹուրքիաԹուրքիայի Ադանա նահանգում, որը գտնվում է երկրի հարավում, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտարարել է բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):
«4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 12:37-ին Ադանայի Սայմբեյլի շրջանում»,- հայտնել են նախարարությունից։
Տարերային աղետի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, հաղորդում է AFAD-ը։
Զոհերի և մահացածների, ինչպես նաև ավերածությունների մասին տեղեկություններ այժմ չեն հաղորդվում։