Սուդանի բանակը մերժել է «Արագ արձագանքման ուժերի» հետ բանակցությունները
Համաշխարհային Մամուլ
Սուդանի կանոնավոր բանակը հերքում է «Արագ արձագանքման ուժեր» կազմակերպված ապստամբ խմբավորման հետ բանակցությունների սցենարը։ Այս մասին հայտարարել է Սուդանի բանակի և ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ Բուրհանը, փոխանցում է Al-Arabiya հեռուստաալիքը։
«Բանակն ունի բավական ուժ և կամք ապստամբներին հաղթելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ լուսադեմին ապստամբները փորձել են վերահսկողության տակ առնել բանակի շտաբները և երկրի կենսական տարածքները։
Ավելի վաղ հաղորդվել էր Սուդանում կանոնավոր բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև բախումների բռնկման մասին։ Սուդանի հատուկ ջոկատայինների շտաբի մոտ պայթյուններ են հնչել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)