Անհնար էր առանց հուզմունքի ու հիացմունքի դիտել երեխաների պատրաստած միջոցառումը. Վարդանյան
Արցախ
Երեկ օրս անցկացրեցի Արցախի ամենակարևոր քաղաքացիների` երեխաների հետ։ Անհնար էր առանց հուզմունքի ու հիացմունքի դիտել նրանց պատրաստած միջոցառումը։ Միասին նույնիսկ հասցրեցինք զատկական խաղեր խաղալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը:
«Հեքիաթի,խաղերի,երևակայության աշխարհում իրենց մանկությունը վայելելու փոխարեն արցախցի փոքրիկներն ստիպված են ապրել շրջափակման պայմաններում, մեծերի պես կրել այդ դժվարությունները։
Նրանց հետ շփումը և' մեծ էներգիա է տալիս, և' պարտավորեցնում է ամեն ինչ անել հանուն նրանց խաղաղ ու լուսավոր ապագայի»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)