Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Ովքեր են Հայաստանի ամենահարուստ քաղաքապետերը

Վերլուծական

Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքապետարանների ղեկավար կազմից հանրությունը սովորաբար ծանոթ է միայն բուն քաղաքապետերին, սակայն վերջիններիս հայտարարագրերը սովորաբար վրիպում են հանրության ուշադրությունից։ Այսօր կանդրադառնանք Հայաստանի 10 ամենահարուստ քաղաքապետերին: Եվ այսպես:

Դիցուք՝ Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը հայտարարագրել է ավտոկայանատեղի, բնակարան,  հողամաս, հասարակական նշանակության շինություն: 2021-ին գնված PORSCHE մակնիշի ավտոմեքենա: 480.128.00, 15,000,00, 100,000,00 դրամի և 500 եվրոյի արժեթուղթ: Հանձնված և վերադարձրած փոխառությունները «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից կազմել են 249,290,289,0 դրամ: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 326 հազար դրամ, 34 ԱՄՆ դոլար, 19 հազար ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար, 12 միլիոն ՀՀ դրամ, 435 հազար եվրո, 5 միլիոն ռուսական ռուբլի: Եկամուտները տարվա կտրվածքով կազմել են 284,869,095,00 դրամ: 

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրի մեջ նշել է 5 անշարժ գույք, բեռնատար, 1 միլիոն դրամ։

Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը հայտարարագրել է ավտոտնակ, հողամաս, երկու ավտոմեքենա, ոսկյա զարդեր, 20 մլն դրամ արժողությամբ ժամացույց։

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք, 4 միլիոն դրամ կանխիկ գումար, բանկային հաշվի մնացորդը կազմել է 337 հազար 972 դրամ, եկամտի աղբյուրը՝ 7 մլն 76 հազար 648 դրամ։

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը  այնքան երկար է «տառապել» իր հայտարարագիրը պատշաճ տեսքի բերելու վրա, որ անգամ ուշացրել է այն և տուգանվել: Ինչևէ, տառապանքի պտուղներից երևում է, որ Գասպարյանը ևս լուրջ խնդիրներ ունի շարժական և անշարժ գույքի հետ: Փոխարենը՝ վերջինիս վրա քաղաքապետությունը դրական ազդեցություն է թողել՝ ֆինանսական մասով: Եթե պաշտոնը ստանձնելու պահին Գասպարյանը հայտարարագրել էր 1,695,517.00 դրամ, ապա տարեկան հայտարարագրում նա նշել է 3,245,422.00, ինչպես ասում են՝ աճը ակնհայտ է: 2022-ի հայտարարագիրը ոչ պակաս ուշագրավ է․

4 մլն 907 հազար դրամ եկամուտ, 700 հազար դրամ կանխիկ միջոցներ. Դիանա  Գասպարյանի հայտարարագիրը - YouTube

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարարագրել  է հողամաս, անհատական բնակելի տուն,  11 մլն դրամ աշխատավարձ, նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 միլիոն դրամ, կանխիկը՝ 700 հազար դրամ:

2 անշարժ գույք, 2 մլն 700 հազար դրամ. Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի  հայտարարագիրը - YouTube

 Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը հայտարարագրել է հողամաս, ավտոմեքենա, 15 միլիոն դրամ

Հողամաս, ավտոմեքենա, 15 մլն դրամ․ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի  հայտարարագիրը - YouTube

Ըստ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի ներկայացրած հայտարարագրի, նրա եկամտի աղբյուրը համայնքի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձն է՝ 4 մլն 483 հազար դրամ (1 տարվա համար)։ Նա հայտարարագրել է 404 հազար դրամ դրամական միջոց։ Ճաղարյանը հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն և հողամաս Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում, մեկ բնակարան և երկու հողակտոր էլ Իջևան քաղաքում։ Որևէ շարժական կամ թանկարժեք գույք Ճաղարյանը չի հայտարարագրել։ 

 Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակված Արկադի Փելեշյանը հայտարարագրել է հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), 1,700,000.00 դրամի կանխիկ գումար, հաշվետու տարվա ընթացքում ստացված եկամուտը կազմել է 2,589,416.00 դրամ:

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:  Բացի այդ, պաշտոնյան հայտարարագրել է VAZ և OPEL մակնիշի ավտոմեքենաներ: Կանխիկ գումարը կազմել է 2,000,000.00 դրամ:  Հաշվետու տարվա եկամուտը՝ 3,634,800.00 դրամ:

Վայքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը հայտարարագրել է VAZ մակնիշի ավտոմեքենա, 50,000,000.00 և 2,000,000.00 հանձնած ավանդ,, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 300,000.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 500,000.00 դրամ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Ամենադիտված