«Չորրորդ ինքնիշխանություն». ԼՂՀ ՊԲ հրամանատարը միայն 11 զոհերին է հիշել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը երեկ տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «ԼՂՀ–ում ևս մեկ տարի խաղաղություն է տիրել, և երկրի անվտանգությունը ապահովելու հարցում ԼՂՀ ՊԲ-ն իր առջև դրված հիմնական նպատակը կատարել է»։ Հակոբյանն ասել է նաև, թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կրկնապատկվել են, ինչի արդյունքում զոհվել է 11, վիրավորվել՝ 34 զինվոր։ Ուշագրավն այն է, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարը հիշել է միայն հակառակորդի կողմից զոհված և վիրավորված զինվորներին, իսկ ահա հենց հայկական բանակում սպանվող և խոշտանգվող զինվորների մասին Մովսես Հակոբյանը, չգիտես ինչու, լռել է»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ