Հայոց Աշխարհ. «Ընդհամենը քարոզչական հնարք»
Հայկական Մամուլ
Ծիծաղելի չէ՞, որ ադրբեջանցիները հիմա էլ «ղարաբաղյան մեծ պատ» են կառուցում «խաղաղ բնակչությանը» հայ դիպուկահարներից պաշտպանելու համար։ Պատասխանելով «Հայոց Աշխարհի» այս հարցին՝ Արտակ Դավթյանը երեկ նշեց. «Կառուցում են՝ թող կառուցեն։ Չնայած կարող էին ավելի լուրջ գործով զբաղվել, օրինակ, իրենց «փադիշահական» համակարգը մի քիչ ժողովրդավարական տեսքի բերել, ինչի մասին, ի դեպ, նաև ֆրանսիացի համանախագահն ակնարկեց՝ նշելով, որ հակամարտության չկարգավորված լինելը ձեռնտու է նրանց, ովքեր Ղարաբաղի հարցը օգտագործում են ժողովրդավարության ծիլերը բնում խեղդելու համար։
Դա առաջին հերթին քարոզչական հնարք է։ Իսկ եթե Ադրբեջանը իսկապես խնդիր ունի պաշտպանվելու հայ դիպուկահարների կրակոցներից, ապա Բեռնար Ֆասիեն շատ հստակ արտահայտվեց այդ մասին՝ ասելով, որ դրա համար ոչ թե պատ են կառուցում, այլ դիպուկահարներին ուղղակի հեռացնում են շփման գծից։
Ավելին՝ արձանագրեց, որ հայկական կողմը ընդունում է, իսկ ադրբեջանական կողմը մերժում է այդ առաջարկությունը…»,– գրում է «Հայոց Աշխարհը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ