«Հայկական ժամանակ». սիգը վերանում է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ ԳԱԱ համապատասխան ստորաբաժանումների հաշվարկով, վերջին մեկ տարում Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարները կրճատվել են շուրջ տասն անգամ և ներկայումս կազմում են մոտավորապես 18 տոննա: Սա աղետալի ցուցանիշ է:
Ավելի պատկերավոր՝ ներկայումս Սևանի սիգի պաշարը Հայաստանին նույնիսկ մեկ օր չի կարող հերիքել: Սա՝ այն դեպքում, երբ պատերազմի տարիներին սիգը Հայաստանը փրկել էր պարենային աղետից: Մասնագետները հիմա չեն թաքցնում, որ այս ձկնատեսակը Սևանից վերանում է: Եվ այս ամենը, պատկերացրեք, պարենային անվտանգության հայեցակարգի, ռազմավարությունների, մարտավարությունների մասին կառավարական ճամարտակությունների ֆոնին: Եթե հաշվի առնենք, որ աղետալի վիճակում է նաև Սևանի իշխանը, կարող ենք արձանագրել, որ Սևանի բնապահպանական աղետը ժամ առ ժամ ամբողջանում է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ