ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ արձակելու ևս 3 դեպք
ԻրավունքԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2023թ. մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Կլյազին ծյոր» կոչվող տեղամասում առկա խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն քաղաքի թվով յոթ, 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, նույն շրջանի Սոս գյուղի վարչական տարածք հանդիսացող «Խզազեն տակ» կոչվող տեղամասում առկա խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու, 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նույն շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածք հանդիսացող «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում առկա խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործերը:
Նախաքննությունը շարունակվում է: