Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ապահովվել է մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։