ԱՄՆ-ում փոքր երեխան մտել է Սպիտակ տան տարածք
Համաշխարհային ՄամուլՎաշինգտոնում (ԱՄՆ) փոքրիկ երեխան մտել է Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Փոքրիկ «ներխուժողը» նախագահական նստավայրի տարածք է մտել ապրիլի 18-ին՝ թափանցելով առանձնատան հյուսիսային մասի ցանկապատի ճաղերի միջով։ Ձողերի միջև հեռավորությունը ընդամենը 12,7 սմ է:
Անվտանգության ծառայությունն արագ հայտնաբերել է իրավախախտին, տղային բերման ենթարկել և հանձնել նրա ծնողներին, ովքեր Փենսիլվանիա պողոտայում սպասում էին իրենց որդուն։
Գործակալության տվյալներով՝ սա Սպիտակ տան տարածք առաջին հաջող ներթափանցումն է այն բանից հետո, երբ շենքի շուրջ պարիսպը բարձրացվել է մինչև չորս մետր (Սպիտակ տան շուրջ ցանկապատի ճշգրիտ բարձրությունը 3 մ և 96 սմ է)։