Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ին Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել Սան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով 

Արցախահայության շրջանում որոշ ապրանքների սղություն կա․ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արցախ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։

Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները:

Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումների և ապրանքների բաշխման ու վաճառքի կազմակերպումն էր: Բեռնափոխադրումների վերաբերյալ պետական նախարարը, մասնավորապես, նշել է՝

«Թեպետ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի միջոցով իրականացվում են փոքր ծավալի հումանիտար բեռնափոխադրումներ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով։

Ակնհայտ է, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության հետ անխափան ու անարգել կապի հետ, որը ներկայումս բացակայում է: Հատկանշական է, որ նույնիսկ այն նվազագույն պարենային չափաբաժինը, որը Արցախ է բերվում հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, չունի կայուն ընթացք, քանակի ու ժամկետների առումով գործընթացը կանխատեսելի չէ, ինչն իր հերթին ծնում է հավելյալ բարդություններ: Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հարուցած հավելյալ խոչընդոտների պատճառով մեծ դժվարություն էր ծագել նաև հումանիտար բեռնափոխադրումների հետ կապված և մեր բնակչության կարիքների համար Արցախ էր տեղափոխվել օրական միջինը հինգ բեռնատար ապրանք: Հստակ է, որ այն բավարար չէ Արցախի ողջ բնակչության նույնիսկ հրատապ կարիքները հոգալու համար:

Վերջին օրերին հանրության շրջանում առաջացել էր որոշակի դժգոհություն ապրանքների սղությամբ ու այլ հարակից խնդիրներով պայմանավորված: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը, մարդկանց ընտանիքներում առաջացած սոցիալական ու մյուս խնդիրները թողնում են իրենց հոգեճնշող ազդեցությունն ու դրանից բխող հետևանքները: Այդուհանդերձ, մերօրյա իրավիճակում մենք ինքնատիրապետումը և հավասարակշռությունը կորցնելու իրավունք չունենք, քանզի Ադրբեջանի կողմից վարվող ողջ քաղաքականությունը միտված է հենց այդ նպատակին»:

Անդրադառնալով ապրանքների մատակարարման ու վաճառքի հետ կապված հանրային մտահոգություններին՝ պետնախարարն ընդգծել է, որ հանձնարարել է հավաքագրել բոլոր հիմնական մտահոգությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրները, որոնք դրսևորվում են շրջափակման ընթացքում պետության կողմից կազմակերպվող գործընթացներում: Նա առանձնացրել է հետևյալ խնդիրները՝

-«Օգտվելով ապրանքի քանակի քչությունից՝ մանրածախ վաճառք իրականացնողներից ոմանք, չարաշահելով մեր վստահությունը և ազատ վաճառք իրականացնելու պետության պահանջը, ունեցած ապրանքը իրացրել են մերձավոր շրջանակի՝ առանձին դեպքերում այլ քաղաքացիներին մերժելով կամ ապրանքն ավարտված լինելու մասին սուտ հայտարարություն տալով.

-Կտրոնային համակարգով իրացնելու համար մանրածախ վաճառքի կետին տրամադրված ապրանքը վաճառվել է առանց կտրոնի՝ որպես մասնավոր կարգով ձեռք բերված ապրանք.

-Բնակչությանը իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք, քանզի տնտեսվարող սուբյեկտները, օգտվելով այն հանգամանքից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշները, քաղաքացիներին իրացրել են մեղմ ասած անպատշաճ որակի ապրանք.

-Կտրոնային ապրանքների իրացումը կազմակերպվել է քիչ թվաքանակով վաճառքի կետերում, ինչը քաղաքացիների համար առաջացրել է հավելյալ անհարմարություններ, ժամանակի ու նյարդերի կորուստ, չստացված գնում և հիասթափություն»:

Վերոգրյալի կապակցությամբ պետական նախարարը հանձնարարել է անհապաղ մշակել ու իրագործել իր կողմից թվարկված և ամենօրյա աշխատանքի ընթացքում պետական մարմինների կողմից վեր հանված թերությունների շտկման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ:

Գուրգեն Ներսիսյանը շեշտադրել է նաև թեժ գծերին ներկայացված ահազանգերի ու բողոքների արագ արձագանքման ու խնդիրների լուծման անհրաժեշտությունը: «Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր: Թեև իրացվող ապրանքի քանակը քիչ է, հնարավորինս ավելացրեք մանրածախ վաճառքի կետերը, նվազեցրեք մարդկանց հոծ հերթերը»,- ասել է պետական նախարարը:

Պետական նախարարը նշել է նաև, որ բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից: «Փորձը ցույց է տվել, որ մրցութային կարգով ապրանքների ձեռքբերումը արդարացված եղանակ չէ, այդ գործընթացին ներգրավված մի շարք սուբյեկտներ ցույց են տվել իրենց անբարեխղճությունը, առավելագույն չափով շահույթ ստանալու մոլուցքը, ինչպիսի գործելաոճից պետք է ժամ առաջ հրաժարվել»:

Գուրգեն Ներսիսյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև որոշ բամբասանքների՝ ըստ որոնց՝ ինքն իբր արգելել է մի շարք բնականոն ու քաղաքացու շահերից բխող նախաձեռնություններ ապրանքների մատակարարման ու վառելիքի վաճառքի հետ կապված: Նա ընդգծել է, որ դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասելով պետական շահն ու հանրային անդորրը:

Պետական նախարարը մի շարք այլ հանձնարարականներ է տվել թե՛ ապրանքների մատակարարման ու վաճառքի, և թե՛ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հետ կապված:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը «Էվերթոնի» գլխավոր մարզիչ․ «Էվերթոնի» սեփականատիրոջ հետ երբեք չեմ հանդիպել և չեմ խոսելՏարվա ամենասպասված կենսագրական ֆիլմերից մեկը․ ինչպես է նկարահանվել Մայքլ Ջեքսոնի մասին «Մայքլը»Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան (տեսանյութ)Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն Լեհաստանում վառելիքի գների նոր թանկացում է կանխատեսվումԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակ Ինչի կարող է հանգեցնել Թրամփի՝ Պուտինի մասին նոր հայտարարությունը. Daily MailԶելենսկին պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային՝ մեկ պայմանով Բժշկի փոխարեն՝ սոցցանցերի հետևորդներ․ տարածվում է «անվճար խորհրդատվության» նոր միտումը«Յուրաքանչյուրն իր էկրանի մեջ է»․ հոգևորականը բացատրել է՝ ինչու են ժամանակակից դեռահասներն իրենց միայնակ զգումՈւկրաինացի փախստականներն ավելի հաճախ են հեռանում ԼեհաստանիցԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինՆոր համաշխարհային համավարակի վտանգ․ մասնագետները նախազգուշացնում են Իտալիայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը օգտագործել է Պավարոտիի ձայնը․ երգչի ընտանիքը վրդովված է Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանի «թշնամու կերպարն» օգտագործվում է իշխանությունների քաղաքականությունն արդարացնելու համարՊուտին․ Մոսկվան, ինչպես ամբողջ Ռուսաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը՝ հայրենիքը պաշտպանելու համարԿենդանակերպի այս նշանները նոր հաջողությունների ճանապարհին են. ո՞վ կարող է ակնկալել շրջադարձային պահեր
Ամենադիտված