Պղնձի արժեքն իջնում է
ՏնտեսությունՊղնձի արժեքը չորեքշաբթի, դոլարի աճի ֆոնին, իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,69 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 613 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,54 տոկոսով՝ 9 012,5 դոլար, ալյումինիումինը՝ 2,46 տոկոսով՝ 2 437 դոլար, ցինկինը՝ 1,38 տոկոսով՝ 2 871 դոլար։