«Ժողովուրդ». Ալեքսանդր Սարգսյանի որդին կպայքարի ապօրինությունների դեմ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին վերջերս պաշտոն է ստացել: Հայկ Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ավագ տեսուչ է աշխատում: Պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդուն քաղաքապետարանի այդ վարչություն են գործուղել հատուկ նպատակով. վերջինիս է վերապահված օլիգարխների և քրեական տարրերի կողմից ապօրինի զավթումների դեմ պայքարը:
Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երբ Երևանի քաղաքապետարանի մյուս աշխատակիցները՝ անկախ պաշտոնական դիրքից, չեն կարողանում ազդել ապօրինի հող զավթողի վրա, Հայկին են ուղարկում, որպեսզի «դիմակայի» օլիգարխներին: Ասում են՝ այդ ամենն արդյունք է տալիս, քանի որ մեր երկրում դժվար է աշխատել օրենքով: Մեզանում այլ բարքերն են ավելի արմատավորված»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ