Պղինձն էժանանում է
ՏնտեսությունՀինգշաբթի պղնձի գինն իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի նոր բարձրացմանը, ինչը կարող է նպաստել դոլարին եւ ճնշում գործադրել հումքի գնի վրա։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,32 տոկոսով՝ մեկ ֆունտը (0,45 կիլոգրամ) 4,0 598 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,52 տոկոսով՝ 8 965,5 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 0,33 տոկոսով՝ 2 445 դոլար, ցինկինն իջել է 2,82 տոկոսով՝ 2 790 դոլար։