Երկգլխանի նորածինը սնվում է մայրական կաթով
Աշխարհ
Բրազիլիայում առողջ երեխա է ծնվել՝ երկու գլխով.... և երկուսն էլ սնվել են մայրական կաթով։
Բրազիլացի կինը, ում լույս աշխարհ բերած երեխան երկու գլուխ ունի, խոստովանել է, որ նա ի սկզբանե երկվորյակների էր սպասում։ Մարիա դե Նազարեն ծննդաբերել է Բրազիլիայի հյուսիսային նահանգներից մեկում գտնվող հիվանդանոցում։ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ նա որոշել է երկվորյակներին անվանել Եմանուել և Հիսուս։
Նորածնի 25 տարեկան մայրը՝ Մարիան, հետևելով իր երեխայի ծննդին, խոստովանել է, որ իրեն բժիշկները սկզբում հայտնել են, որ ինքը երկվորյակների է սպասում։ Սակայն, ըստ մի շարք թեստերի, բժիշկները բացահայտել են, որ երեխան երկու ուղեղ ունի, բայց մեկ սիրտ, թոք, լյարդ։ Հատկանշական է, որ երկրորդ անգամն է, ինչ երկու գլխով երեխա է ծնվում Պարայբա նահանգում, սակայն այդ ժամանակ թթվածնի բացակայության պատճառով երեխան մահացել էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ