Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Փաշինյանի՝ «գծատերերի» դեմ պայքարելու խոստումները 2017-ին և իրականությունը՝ Նոր Հայաստանում

Վերլուծական

Այսօր ԱԺ-ում հնչած հայտարարության համաձայն մարզային տրանսպորտային ցանցի բարեփոխման գործընթացը որոշակի խնդիրների է հանդիպել և դեռևս չի ընթանում ցանկալի հունով: Սակայն, ակնհայտ է, որ սա էլ հերթական ոլորտն է, որտեղ ՔՊ-ականների խոստումները պարզապես գրվեցին սառույցին: 

Հեղափոխությունից հետո, ի թիվս այլ խոստումների, ՔՊ-ականները խոստանում էին քաղաքների բնակիչներին ազատել այսպես կոչված` գծատերերից: Ահա թե ինչ էր այդ մասին հայտարարում ԵԼՔ դաշինքի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռավոր 2017 թվականին:

Գաղտնիք չէ, որ ամենայուղոտ ուղղությունները գտնվում էին նախկին պաշտոնյաների ձեռքում և այսպես ասած` գծերը հենց նրանք էին տնօրինում: Գալուստ Սահակյան, Տարոն Մարգարյան, Հենրիկ Նավասարդյան և այլն, ցանկը կարելի  է շատ երկար շարունակել:

Սկզբում գծատերերից երևանցիներին ազատել խոստացել էր արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս, սակայն, շատ արագ լեզու գտավ նրանց հետ և որոշեց հնարավորինս ձգձգել տրանսպորտային ռեֆորմը, որպեսզի գծատերերը այս ընթացքում մաքսիմալ օգուտներ հասցնեն քաղել: 

Բառացիորեն նույն խոստումները տալիս էին նաև մյուս ՔՊ-ական քաղաքապետերերը, դիցուք՝ Էջմիածնինը: Դիանա Գասպարյանը ավելի շատ զբաղված էր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող սրճարանի բոյկոտով, քան քաղաքային երթուղիները սպասարկող գծատերերով: Էջմիածին-Երեւան-Էջմիածին երթուղուց օգտվողները դժգոհում են, որ գիծը շահագործողները չարաշահում են իրենց համբերությունը: Ըստ նրանց՝ տեւական ժամանակ է՝ ավտոբուսներն իրար «պաս են տալիս». ճանապարհի կեսից ուղեւորներին իջեցնում են, նստեցնում մեկ այլ ավտոբուս: Երթուղին սպասարկում է «Էջմիածնի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ («Էջմիածին ԲՈՒԱՏ») կազմակերպությունը, որի սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է:  

Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ականները Գյումրում ակտիվ նախընտրական հանդիպումներ են անցկացնում: Դրանցից մեկի ընթացքում ՔՊ ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը, գյումրեցիներին ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, խոստացավ, որ ՔՊ հաղթանակի դեպքում քաղաքում կվերանան գծատերերը: Նմանատիպ խոստում հնչեցրեց նաև ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ Շիրակի գործող մարզպետը:

Ովքե՞ր են Նոր Հայաստանի հին գծատերերը:   Օրինակ՝ Երևան-Արարատ , Արտաշատ-Երևան միջքաղաքային երթուղին սպասարկում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն: Մամուլում հրապարակումներ եղան կապված ՍՊԸ սեփականատեր Շուշաննա Խաչատրյանի և հեղափոխական իշխանությունների ջերմ հարաբերությունների մասին:

Այս ընկերությունը սպասարկում է նաև Երևան-Արտաշատ և Արարատ-Երևան գիծը և այստեղ է, որ լուրջ բախումների մեջ է մեկ այլ ընկերության՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող «Լիգա» ՍՊԸ-ի հետ: Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության տվյալներով՝ «Լիգա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադիրներ Զավեն Նիկոյանն ու Իվան Նիգոյանը հետագայում դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Երբ Արտաշատ համայնքը ղեկավարում էր Հովիկ Արահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետարանը հաճախ էր պայմանագրեր կնքում այս ընկերության հետ: «Լիգա» ՍՊԸ-ն իր ավտոբուսներով տարբեր ծառայություններ էր մատուցում քաղաքապետարանին: 

Իսկ հեղափոխությունից հետո էլ Արարատի մարզպետարանն է այս ընկերության  հետ մեկ անձից գնումների պայմանագիր կնքում, այն էլ բավական կլորիկ գումարի՝ 1,040,000 դրամի չափով։

Այսօրվա դրությամբ ՍՊԸ-ի տնօրենը Կարինե Աբրահամյանն է։

«Յուտ-Էլ» ՍՊԸ-ն իրականացնում է Երևան-Ջրվեժ, Երևան-Գառնի, Երևան-Ողջաբերդ, Երևան-Հացավան երթուղու սպասարկումը: Այս ընկերությունում 100 տոկոս մասնաբաժին ուներ ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը , ով նաև տարիներ շարունակ փոքր հէկ-երի բիզնեսով է զբաղվել։ Տրանսպորտի նախարարությունը նրան տրամադրել է տրանսպորտային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա:
 
 Երևան-Արմավիր գիծը սպասարկում է Բոգո մականունով Ռուբեն Կոստանյանը, ով համարվում է Սամվել Ալեքսանյանի մտերիմը:
 
Երևան-Վանաձոր գիծը սպասարկում է «Գասուռ» ՍՊԸ-ն, որը կապվում է 2000-ականներին ՔԱԳՎ պետի տեղակալ Արամ Մարությանի անվան հետ, ով այժմ Հայաստանում Ավստրիայի պատվավոր հյուպատոսն է։
Երևան-Ստեփանավան գիծը սպասարկում է «Անդավ» ՍՊԸ-ն: ՍՊԸ-ի տնօրենն Անուշավան Նիկողոսյանն է, ով ժամանակին Լոռու մարզում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու անհաջող փորձ է կատարել:
 
Ահա այսպես են հեղափոխական իշխանությունները պայքարում գծատեր կոչվող երևույթի դեմ և զարմանալի չէ, որ ՀՀ հպարտ քաղաքացիները դեռևս այդ պայքարի արդյունքին ականատես չեն դառնում...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Ամենադիտված