ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդիի որդին մասնակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտնել է, որ իր որդին՝ Քոննորը, մասնակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Այս մասին նա խոսել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ որդին միացել է հատուկ նշանակության ջոկատին, ինչպես նաև մասնակցել է Խարկովի հարձակողական գործողությանը։
Ավելի վաղ Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն լռում է այն փաստի մասին, որ Ռուսաստանին հնարվոր չէ դիմակայել Ուկրաինայում։
Քենեդի կրտսերի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը հսկայական խնդիր է Վաշինգտոնի համար։ Նա բացատրել է, որ ուկրաինական հակամարտությունը նպաստում է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմանը, ինչը վատագույն արդյունքն է ԱՄՆ-ի համար։