36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 

ՀՀ նախագահը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: 

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին:

Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է. «Ոչ ոք կասկած չունի, որ Հայաստանի զարգացման ուղին միայն գիտության հնարավորությունների, գիտական ներուժի օգտագործումն է: Կիսում եմ նաև այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր նախարարները պետք է այստեղ լինեին, քանի որ գիտությունն այսօր առնչվում է բոլորիս հետ, առանց գիտության մենք զարգացում չունենք, մենք այլ ռեսուրս չունենք քան մարդը: Եթե մենք ուզում ենք աշխարհում ունենալ մեր տեղը և եթե մենք ունենք որոշակի ծրագրեր ու նպատակներ, ապա միայն գիտության շնորհիվ դրանց կարող ենք հասնել:

Ինձ ավելի քիչ է անհանգստացնում Ակադեմիայի միավորման-բաժանման հարցը, որովհետև լուծումներ կարելի է գտնել: Կարևորը բովանդակությունն է, ավելի կարևոր է հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում, ինչպիսի գիտություն ենք ուզում կամ ինչու մեր գիտական արդյունքները մեզ չեն բավարարում»:

Խոսելով գիտության աջակցության ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականության մասին, Հանրապետության նախագահը շեշտել է, որ վերջին տարիների թվային ցուցանիշերն ու գիտության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների վերլուծությունները վկայում են, որ կառավարության համար գիտությունը ոլորտային առաջնահերթությունների շարքում է: 

Իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ գիտական հանրությունը և կառավարությունը պետք է գործեն փոխօգնության և արդյունավետության բարձրացման սկզբունքներով: «Մենք 6.8 միլիարդ ունենք հատկացված ռազմաարդյունաբերությանը, և, եթե այդ գումարի գոնե կեսը իրացվում է մենք ուրախանում ենք, ես հիմա էլ ցանկանում եմ խնդրել բոլորիդ աշխատել այդ ուղղությամբ, եթե կան գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի անվտանգության բարձրացմանը, հենց ռազմաարդյունաբերության համալիրին, ապա ռեսուրսը կա ֆինանսական, պետությունն այդ հնարավորությունը տալիս է և մեծ ակնկալիքներ ունի հենց գիտությունից»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով գիտության արդյունավետության խնդրին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Ես ուզում եմ հասկանալ, երբ հիշատակում ենք հրապարակված հոդվածները՝ ես ինքս էլ այդ հոդված գրողներից մեկն եմ, արդյունավետ են, թե ոչ, ես չգիտեմ, օրինակ, իմ գրած հոդվածն ինչքանով է կիրառելի, ես կուզեի, որ այն հոդվածները, որոնք գրվում են, կիրառական նշանակություն ստանան: Խնդիրն այստեղ է՝ գիտություն-արտադրություն-գիտահետազոտական ինստիտուտներ եռանկյունու մեջ է, թե ինչպես են այս օղակները հարաբերվում իրար հետ»:

Եզրափակելով իր խոսքը նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Իշխանությունն Ակադեմիային հակադրվելու ցանկություն չունի և չի էլ ունեցել, Ակադեմիան իշխանության մաս է, դուք իշխանություն եք, ամենակարևորն ազնիվ պետք է լինենք միմյանց նկատմամբ, բաց խոսենք հարցերի մասին, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ձեր կարիքն ունենք, մենք միմիայն ցանկանում ենք հնարավորինս շատ լսել ձեր ձեռքբերումների և հաջողությունների մասին, մենք հպարտանում ենք ձեզանով: Բոլորիդ ցանկանում եմ աշխատանքային հաջողություններ, տարեկան ժողովում արդյունավետ աշխատանք: Այն անհանգստությունները, որոնք կան, արագորեն լուծենք, որպեսզի դուք, ակադեմիան ձեր ներուժն օգտագործեք ոչ թե այսպիսի հարցեր քննարկելու, այլ շատ կոնկրետ անելիքների մեջ և այդ շատ կոնկրետ անելիքներն ինձ համար տեսանելի են գոնե մի շարք բնագավառներում, և, կարծում եմ, հաջորդ անգամ հավաքվելուց մենք կքննարկենք արդյունքները՝ կլինի դա գիտական հետազոտություն, ֆորմուլա, կամ գիտական արդյունք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Ամենադիտված